
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է աշխարհում հեղուկ բնական գազի խոշոր արտադրող դառնալ, փոխանցում է Gazeta.ru-ն:
«Եթե մենք գործենք նման տեմպերով, ապա Ռուսաստանը, անկասկած, ոչ միայն կարող է, այլև կդառնա աշխարհում հեղուկ բնական գազի խոշոր արտադրող »,-ասել է Պուտինը:
Նա նաև հույս է հայտնել, որ Յամալում հեղուկ բնական գազի գործարանը կսկսի աշխատել ժամանակին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Պուտինը վստահություն է հայտնել «Յամալ ՀԲԳ»-ի ծրագրի իրականացման հարցում: