ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշնեկոյի հանդիպումը կկայանա ապրիլի 3-ին: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Հաղորդվում է, որ հանդիպումը կկայանա Սանկտ Պետերբուրգում:
Միսնկում ՌԴ դեսպան Ալեքսանդր Սուրիկովը հայտնել է, որ հանդիպումը կընթանա նեղ, ապա լայն կազմով:
Ավելի վաղ Բելառուսի նախագահը ՀՀ դեսպանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ նա «փայլուն հարաբերություններ» ունի ՌԴ նախագահի հետ: