
Լոռու մարզի Դսեղ գյուղում, երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել: Դսեղ համայնքում գտնվող քարի մշակման արտադրամասում վերամբարձ մեքենայով (ԿԱՌ) հսկայական քարը բարձրացնելիս այն շրջվել և ընկել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 51-ամյա Սարգիս Անտոնյանի վրա։
Դսեղ համայնքի ղեկավար Գառնիկ Հովսեփյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Սարգիս Անտոնյանն ամուսնացած էր ուներ երեխաներ: