
American Airlines ավիաընկերության օդաչու Ուիլյամ Գրաբսը մահացել է ամերիկյան Տեխաս նահանգի Դալաս քաղաքից դեպի Նյու Մեխիկո նահանգի Ալբուկերկե քաղաք թռիչքի ժամանակ: Դեպքը տեղի է ունեցել Boeing 737-800 ինքնաթիռում:
Հաղորդվում է, որ դեպքի արդյունքում ուղևորների շրջանում տուժածներ չկան:
Ընդ որում, նշվում է, որ ավիաընկերությունը հայտարարել է, որ օգնություն կցուցաբերի մահացած օդաչուի ընտանիքին: