Սոցիոլոգիական հարցումների վերջնական արդյունքները. որ ուժն է առաջատարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներկայացնում ենք Եվրոպական KOG ինստիտուտի և “Demokratijos projektai” կազմակերպության կողմից 2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ սոցիոլոգիական հարցումների վերջնական արդյունքները:

2017 թվականի մարտի 30-ին հրապարակվեց Եվրոպական KOG ինստիտուտի և “Demokratijos projektai”  կողմից իրականացված սոցիոլոգիական հարցման արդյունքները, որոնք կատարվել են

Եվրոպայից ժամանած մասնագետների կողմից:

Սոցիոլոգիական հարցումների արդյունքում հայտնի դարձավ, որ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Ծառուկյան» դաշինքը շարունակում է մնալ մրցավազքի առաջատար դիրքերում` 44,7%, ՀՀԿ-ից առաջ անցնելով` 22,3%-ով:

Քաղաքացիների նախասիրությամբ շարքը շարունակում են համապատասխանաբար Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինք` (9,20%), ԵԼՔ դաշինք (4,72%), Հայկական վերածնունդ (3,37%), Դաշնակցություն (3.15%), ՀԱԿ-ՀԺԿ դաշինք` (2,98%), Ազատ դեմոկրատներ`(1,62%) և Կոմունիստական կուսակցություն (0,98%):

Հարցվածների 7% -ը հրաժարվել է պատասխան տալուց կամ պատասխան չի ունեցել:

Հասարակության կողմից առավել վստահություն վայելող թեկնածուների առաջատար եռյակում են գտնվում Գագիկ Ծառուկյան`(83,15%), Կարեն Կարապետյան (32,2%) և Սեյրան Օհանյան (25,38%):

Հիշեցնենք, որ 2017 թվականի մարտի 18-ից 27-ն ընկած ժամանակահատվածում դեմ առ դեմ հարցման միջոցով հարցումներին մասնակցել է ամբողջ երկրի տարածքից 1000 քաղաքացի:

Հարցումների իրականացվել են 18 տարեկանից բարձր կանանց և տղամարդկանց շրջանակում` հիմք ընդունելով 2011 թվականին Հայաստանում իրականացված մարդահամարի արդյունքները:

Տվյալ հարցումը հաջորդում է նույն մեթոդով մարտի 8-ից 17-ը Եվրոպական KOG ինստիտուտի և “Demokratijos projektai” կազմակերպության կողմից իրականացված հարցմանը, որը իրականացվել է մարտի 18-ից 27-ը:

Անճշտության հավանականությունը երկու հարցումներում էլ կազմում է շուրջ 3 %:

«Հետազոտությունների վերջնարդյունքները զարմանալի չեն, քանի որ հասարակությունում առկա դժգոհությունները նպաստում են, որպեսզի քաղաքացիների մեծամասնությունը դեմ դուրս գա իշխող կառավարությանը և քվեարկի ընդդիմության օգտին:

«Նախորդ հարցումից ակնհայտ է դառնում, որ ընտրազանգվածի հիմնական շերտը` թոշակառուներ, երիտասարդներ, կանայք, իրենց դժգոհություն են հայտնում: 41-50 տարեկան հարցվածների 1-ից 6-ն է միայն դրական վերաբերմունք հայտնում իշխող կառավարության վերաբերյալ, իսկ 18-ից 24 տարեկան երիտասարդների շրջանում դրական արձագանք միայն 2-ից 5-ն է հայտնում»-մեկնաբանում է փորձագետ Մինդաուգաս Լապինսկասը:

Մյուս կողմից սոցիոլոգիական գիտությունների դոկտոր Մարիուս Քալանթասը ավելացնում է. «Չնայած այն հանգամանքին, որ հարցված քաղաքացիների մեջ  կային տարբեր տարիքային խմբի քաղաքացիներ, այնուամենայնիվ, ավելի շատ ընտրություններին մասնակցելու ցանկություն են հայտնել 30 տարին լրացած քաղաքացիներ, քանի որ նրանց մոտ ավելի զարգացած է քաղաքացիական պարտքի զգացումը, ինչն էլ իր հերթին դրդում է նրանց ավելի լրջությամբ մոտենալ ընտրություններին և մասնակցել քվեարկությանը: Այդ կերպ, որպես քաղաքացի, արտահայտելով իրենց քաղաքական կամքը: Այդ իսկ պատճառով այն թեկնածուն, ով ավելի մեծ ժողովրդականություն է վայելում ունի ընտրվելու առավել մեծ հնարավորություն»:

Քաղաքացիները երկրում իրականացվելիք փոփոխություններն ավելի շատ կապում են ոչ թե կուսակցության, այլ կոնկրետ տվյալ կուսակցության լիդերի հետ:

Այն հարցին, թե ով կարող է ապահովել Հայաստանում փոփոխությունները, հարցվածները պատասխանել են` Գագիկ Ծառուկյան` 57,28%, Կարեն Կ արապետյան` 26,37% և Սեյրան Օհանյան` 12,65%.:




Լրահոս