
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանդիպում ունեցավ Երևանի Կենտրոն վարչական շրջանների բնակիչների հետ:
Հանդիպմանը ներկա էին նաև Արփինե Հովհաննիսյանը, Արմեն Ամիրյանը, Գագիկ Բեգլարյանը, Տարոն Մարգարյանը:
Կարեն Կարապետյանը, ողջունելով քաղաքացիներին, ելույթ ունեցավ՝ խոսելով ՀՀԿ-ի ծրագրերի մասին:
«Մեր պատկերացմամբ` մենք կունենանք ժամանակակից տրամաբանական զարգացում՝ աշխարհի համար հասկանալի, միևնույն ժամանակ մեր հայկական ավանդույթներով, համուհոտով»,- նշեց վարչապետը:
Կարապետյանը ելույթից հետո նաև պատասխանեց քաղաքացիների տարաբնույթ հարցերին: