Ինչ օգնություն է ցուցաբերվել Արցախից Հայաստան եկած ընտանիքին. պարզաբանում է կառավարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Կառավարությունն արձագանքում այսօր ՀՀ կառավարության դիմաց հավաքված Շաբոյանների ընտանիքի հայտարարությանը:

«Ի պատասխան ՀՀ կառավարության դիմաց այսօր տեղի ունեցած՝ Շաբոյանների ընտանիքի բողոքին և հնչեցրած մեղադրանքներին՝ Քաշաթաղի շրջանի վարչակազմից մեզ տեղեկացրին, թե ինչ վիճակում է գտնվում Շաբոյանների ընտանիքը և ինչպիսի աջակցություն է ցուցաբերվել նրանց: Շաբոյանների ընտանիքը` որպես բազմազավակ, մշտապես գտնվել է շրջանի ղեկավարության ուշադրության կենտրոնում և ստացել է բազմակողմանի աջակցություններ: Ոչ միայն սոցիալական աջակցություններ են եղել, այլև աջակցություններ` սեփական տնտեսությունն ստեղծելու համար:

Վ. Շաբոյանը 2013-2015թթ. աշխատել է N զորամասում որպես պայմանագրային զինծառայող, սեփական նախաձեռնությամբ խզել է պայմանագիրը: 2016թ. սեպտեմբերից Վ. Շաբոյանը ձևակերպվել է որպես վարորդ` սեփական երեխաներին դպրոց տանելու համար (տունը դպրոցից հեռու է մոտ 1 կմ), որի համար ստանում է համապատասխան քանակի վառելիք և աշխատավարձ` 69.630 դրամ:

Կինը` Աննա Ասլանյանը 2012 թվականից աշխատում է Արտաշավիի միջնակարգ դպրոցում` բակի հավաքարար: Ամսական աշխատավարձի չափը` 69.630 դրամ է: Շաբոյանների ընտանիքը ստանում է նաև ամսական 114.000 դրամ նպաստ, 20.000 դրամ ավանդի տոկոս: Բազմաթիվ բարեգործական կազմակերպություններ ուղղորդվել են Շաբոյանների ընտանիքին աջակցություններ ցուցաբերելու: Նախ` Շաբոյանների ընտանիքը օգտվել է վերաբնակչին հասանելիք բոլոր արտոնություններից` ներառյալ անասնավարկի գումարից /120.000 դրամ/: 2 անգամ խոշոր եղջերավոր անասուն է հատկացվել «Գուրգեն Մելիքյանի` Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին» բարեգործական հիմնադրամից:

Եվս 4 խոշոր եղջերավոր անասուն է տրամադրվել լիբանանում գործող «Արցախֆոնտ» բարեգործական կազմակերպության կողմից: Տարբեր բարեգործական կազմակերպությունների կողմից տրվել է կենցաղային տեխնիկա /սառնարան, համակարգիչ և այլն/, մշտապես ցուցաբերվել է օգնություն սնունդով, հագուստով: Մշտապես բազմակողմանի աջակցություն է ցուցաբերվել «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի կողմից և շրջվարչակազմի ղեկավարի ֆոնդից /գումարով և վառելանյութով/, Արցախի ազատամարտիկների մյության, «ԱԳԱՊԵ» բարեգործական հիմնադրամի կողմից:

Սակայն Վ. Շաբոյանն ամեն ինչ անմիջապես վաճառում է, գնում հերթական ավտոմեքենան, անխնա շահագործում և շպրտում: Ներկայումս Վ. Շաբոյանի բակում կայանված է 5 ավտոմեքենա` քանդված վիճակում: Վ. Շաբոյանը քանդել և վաճառել է նաև 2010թ. որպես բազմազավակ ընտանիքի կառուցված բնակարանի պարիսպի դուռը, ցանցերը և խողովակները:

Վերջինիս ընտանիքը Նորաշենիկ գյուղում ունի սեփականության իրավունքով տնօրինվող 2 բնակարան: Վ. Շաբոյանին հնարավորություն է ընձեռնվել իր տնտեսությունն ընդլայնելու: 2010թ-ին տրամադրվել է արտոնյալ պայմաններով անասնավարկ` 1000.000 դրամ, 2011թ-ին լիզինգով տրամադրվել է մինի տրակտոր, որը անմիջապես վաճառել է: 2016թ. «ARI» ծրագրով տրամադրվել է անասնավարկ երկարաժամկետ ցածր տոկոսադրույքով /1.200.000 դրամ/, որը ևս Վ. Շաբոյանը նպատակային չի օգտագործել: Ծնված հերթական երեխայի համար տրամադրված 700.000 դրամները ևս Վ. Շաբոյանն անմիջապես ծախսում է սեփական հաճույքների համար: Վ. Շաբոյանը սեփական երեխաներին դարձրել է զենք, և փորձում է մշտապես գումարներ վաստակել առանց աշխատելու: Սա Վ. Շաբոյանի հերթական փորձն է»:




Լրահոս