Այսօր ռուս գրող Նիկոլայ Գոգոլի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ռուս արձակագիր, դրամատուրգ, բանաստեղծ Նիկոլայ Գոգոլի ծննդյան օրն է:  1818–1819 թվականներին սովորել է Պոլտավայի գավառական ուսումնարանում, 2 տարի անց՝ 1821 թվականին, ավարտել Նեժինի բարձրագույն գիտությունների գիմնազիան։ Գոգոլի մի շարք ստեղծագործություններ, այդ թվում՝ «Երեկոներ Դիկանկայի մերձակա խուտորում» և «Միրգորոդ» պատմվածքների ժողովածուները, «Ռևիզոր» և «Ամուսնություն» կատակերգությունները, «Մեռած հոգիներ» վեպը թարգմանվել են հայերեն։

Գոգոլը տառապել է մանիակալ-դեպրեսիվ պսիխոզով։ Առաջին նոպան Գոգոլը վերապրել է 1840 թվականին՝ 31 տարեկանում, երբ գտնվում էր Հռոմում։ 1846 թվականին նրա հոգեկան վիճակն ավելի է ծանրանում։ Մինչև կյանքի վերջ տառապել է հոգեկան խորը ճգնաժամ ապրելով։ Որոշ աղբյուրների համաձայն տառապել է շիզոֆրենիայով։ Գոգոլի մոտ արտահայտված են եղել մի շարք ախտանիշներ, ինչպիսիք են՝ տեսողական և լսողական հալյուցինացիաներ, դեպրեսիվ վիճակներ, իպոխոնդրիա, կլաուստրոֆոբիա։

Հայտնի հոգեբույժ Վլադիմիր Ֆյոդորովիչ Չիժը (1855—1922) «Փիլիսոփայական հարցեր և հոգեբուժություն» ամսագրում (1903-1904) ներկայացնում է «Նիկոլայ Գոգոլի հիվանդությունը» վերնագրով հոդված։ Հոդվածում հոգեբուժության տեսանկյունից վերլուծության է ներկայացրել գրողի հիվանդությանը վերաբերող հակասական հարցը։ Չիժի տեսանկյունից Գոգոլի հոգեկան հիվանդության նախապատմությունը արտահայտվել է դեռ վաղ երիտասարդության տարիներին, որը տևել է 10 տարի՝ մինչև նրա կյանքի վերջին օրերը։

Չիժի կարծիքի հետ համամիտ չեն փիլիսոփայական գիտությունների պրոֆեսոր Վ.Մ.Ռոզինը, դոկտոր Ա.Պ.Դավիդովը և շատ այլ գիտնականներ։




Լրահոս