Թրամփի նախկին խորհրդականը հերքել է Ռուսաստանի հետ կապը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Քարթեր Փեյջը հերքել է ցանկացած կապ ՌԴ ներկայացուցիչների հետ, փոխանցում է Fox News-ը:

«Ես այնպիսի բան չեմ արել, որը կարող էր կասկածելի թվալ որպես ինչ-որ օգնություն Ռուսաստանին: Բացարձակ չկա նման բան: Ոչ մի տեսքով և ոչ մի ձևով»,-հայտարարել է Փեյջը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա աշխատել է Ռուսաստանի հետ, որպեսզի վնաս հասցնի Հիլարի Քլիթոնի քարոզարշավին:

Փեյջը նաև բացատրել է, որ  հանդիպում է ունեցել ռուս դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ ԱՄՆ-ում հանրապետականների ազգային համագումարի ժամանակ, սակայն, նրա խոսքով, հանդիպման ընթացքում միայն ողջունել է և այցեքարտերով փոխանակվել դեսպանի հետ:




Լրահոս