Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը մեր արտաքին քաղաքականության անվերապահ առաջնահերթություններից է: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ Վլադիմիր Պուտինի հանդիպումների ժամանակ: Մասնավորապես, այն առարկայնորեն քննարկվել է մարտի 15-ին Մոսկվայում Սերժ Սարգսյանի վերջին այցի ընթացքում: Բնականաբար, դա վերաբերում է նաև ԱԳՆ ղեկավարներին»,- ասել է Լավրովը ադրբեջանական ԱՊԱ գործակալության հարցազրույցում:
Նա նաև նշել է, որ ԼՂ հարցը նուրբ թեմա է, քանի որ բանակցությունների մանրամասները գաղտնի բնույթ են կրում: Ընդ որում, Լավրովն ընդգծել է, որ շատ ասպեկտներ արդեն համաձայնեցվել են: «Միայն մի քանի հարց է մնում: Սակայն դրանք ամենաբարդն են: Այնուամենայնիվ, աշխատանքները շարունակվում են»,-հայտարարել է Լավրովը: