Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀԿ-ի նախընտրական քարոզարշավի ամփոփիչ հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը:
Լրագրողների հետ զրույցում Կոստանյանն անդրադարձավ ՄԻԵԴ-ում ընդդեմ ՀՀ կառավարության քննվող գործերին, այդ թվում` ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի մասով գործին:
Կոստանյանի գնահատմամբ` դրանում որևէ արտառոց բան չկա. Հայաստանը միակ երկիրը չէ, ում դեմ նման գործեր են քննվում:
Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: