Ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է վերադառնան քաղաքական կարգավորմանը. Սեբաստիան Կուրց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավստրիայի ԱԳՆ ղեկավար, ԵԱՀԿ գործող նախագահ Սեբաստիան Կուրցը միացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերին՝ ուղղված ԼՂ հակամարտության կողմերին, այն է՝ վերադառնալ հակամարտության քաղաքական կարգավորմանը: Հայտարարությունը ԵԱՀԿ-ն տարածել է այսօր:

«Պայքարն ու բռնությունը, որին մենք ականատես եղանք մեկ տարի առաջ, ամենասարսափելին էր վերջին երկու տասնամյակում: Դա հիշեցում է այն մասին, թե որքան արագ ռազմական մեխանիզմը կարող է խզել խաղաղության հասնելու ջանքերը»,- նրա խոսքը մեջբերում է Trend գործակալությունը:

Կուրցը բոլոր մասնակիցներին կոչ է արել հրաժարվել ցանկացած քայլից, որը վտանգի տակ է դնում հրադադարի ռեժիմը:

«Բոլոր կողմերը պետք է իրականացնեն և հետևեն միջազգային հումանիտար պարտավորություններին»,- ընդգծել է նա:




Լրահոս