Azeri Press պարբերականի հետ զրույցում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է այսպես կոչված «Լավրովի պլան»-ի գոյությունը:
«Բազմիցս հրապարակայնորեն հայտարարել եմ, որ ոչ մի «Լավրովի պլան» գոյություն չունի: Այժմ քննարկվող գաղափարների հիմքում ընկած են առաջարկներ, որոնք մշակվել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների կողմից»,-գործակալությունը մեջբերում է Լավրովի խոսքը:
Ավելի վաղ Լավրովը հայտարարել էր, որ ԼՂ հարցով շատ ասպեկտներ արդեն համաձայնեցվել են, միայն մի քանի հարց է մնացել: