«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարագիրը բավական համեստ է: Նա ունի մեկ առանձնատուն, մեկ հողամաս եւ հասարակական երկու հատ տարածք:
ՀՀ նախկին նախագահն ունի նաեւ 1997 թվականի արտադրության «Լինքոլն Թաունքար» մակնիշի մեկ ավտոմեքենա: Տեր-Պետրոսյանը որպես եկամուտ հայտարարագրել է իր թոշակը՝ 11 մլն 11 հազար 520 դրամ, եւ Վարդանանց 5 ա տարածքից ստացած 1 մլն 440 հազար դրամ ստացած վարձավճարը: Նրա դրամական միջոցները կազմում են 4 հազար դոլար եւ վերջ: