Ամեն օր օգտագործվող մթերքները կարող են կեղծված լինել: Կան մթերքներ, որոնք ամենից հաճախ են կեղծվում:
Աղացած սուրճ
Աղացած սուրճն իր մեջ տապակած և մանրացված գարի, ցորեն և սոյայի լոբի է պարունակում: Արտադրությունը էժանացնելու համար ավելացնում են նույնիսկ ա նաև մանրացված ճյուղեր:
Ինչպես խուսափել.
Գնել հատիկավոր սուրճ և ինքնուրույն աղալ:
Նռան հյութ
Փաթեթավորման գրությունն ասում է, որ շշի ներսում 100 % նռան հյութ է, սակայն այն, ամենայն հավանականությամբ, բացված է խնձորի հյութի կամ պարզապես ջրի միջոցով:
Ինչպես խուսափել.
Ուշադիր կարդացեք բաղադրությունը, հատկապես ուշադրություն դարձրեք հյութի տոկոսային պարունակությանը:
Ձիթապտղի յուղ
Ձիթապտղի յուղ գնելիս կարելի է տուն բերել ավելի էժան՝ եգիպտացորենի, արմավենու կամ սոյայի ձեթ:
Ինչպես խուսափել.
Լցնել բաժակի մեջ և դնել սառնարանը: Իրական ձիթապտղի յուղը նստվածք կթողնի:
Պարմեզան
Շուկայում կեղծված մթերքի առաջնորդներցի մեկը: Այս պանրի մեջ մոտ 10% փայտ կա:
Ինչպես խուսափել.
Ամբողջական պանիր գնեք՝ նախապես կարդալով բաղադրություն:
Մեղր
Այն հաճախ բացում են ֆրուկտոզայի բարձր քանակությամբ օշարակներով:
Ինչպես խուսափել.
Կարդացեք պահպանման պահանջները: Բնական մեղրը պարտադիր չէ պահել սառնարանում:
Սուշի
Հաճախ պատվիրելով սուշի՝ ստանում ենք ավելի էժան սորտ, երբեմն՝ ներկված:
Ինչպես խուսափել.
Եթե ձուկ եք ցանկանում, ապա դրա սթեյքը պատվիրեք:
Բրինձ
Կեղծվածների շրջանում սա, թերևս, ամենավտանգավորն է: Լուսանկարում պատկերված կեղծված բրինձը արտադրվում է օսլայից՝ խառնված պլաստմասի հետ:
Ինչպես խուսափել.
Կեղծված բրինձը չի խորտակվում ջրի մեջ, տաքանալիս պլաստմասի հոտ է ունենում: Գնելիս միայն վստահեք միայն ստուգված բրենդներին: