Ադրբեջանի առաջին նախագահն արձագանքել է Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը մեկնաբանել է վերջերս Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցը:

Ադրբեջանի նախկին նախագահը կոչ է արել հաշվի առնել ներկայիս իրավիճակն ու սկսել ուղիներ փնտրել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, փոխանցում է «Սպուտնիկ Ադրբեջան»-ը:

Նրա խոսքով՝ այսօր հասարակ ադրբեջանցիների և հայերի շրջանում ատելության ալիք չի նկատվում:

Մութալիբովն ընդգծել է, որ «վերջին շրջանում տարբեր մակարդակներով տարածքների վերադարձման մասին ամենատարբեր հայտարարություններն են արվում»: «Տեր-Պետրոսյանն ինքը բազմիցս ասել է, որ անհրաժեշտ է զիջումների գնալ և ԼՂ հակամարտությունը դիտարկել այնպես, որպեսզի այդ խնդիրը լուծում ունենա»,-ասել է Մութալիբովը:

Նա նաև հայտնել է, որ ծանոթ է Տեր-Պետրոսյանի հետ, շփվել է նրա հետ և ճանաչում է նրան որպես պրագմատիկ քաղաքական գործիչ:




Լրահոս