ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բակում լրագրողների հետ զրույցում ընտրակաշառքը դիտարկել է, որպես նվիրատվություն:
Նշենք, որ Հերմինե Նաղդալյանը 2013 թվականից ԵԽԽՎ պատվավոր անդամ է:
ArmLur.am-ն այս մասով մեկնաբանության համար դիմեց ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանին` արդյոք իր կուսակիցը օրինականացնում է կաշառքը: Վերջինս իրեն անհարամար զգալով ասաց, որ չի կարող պատասխանել մեր հարցադրմանը. «Հերմինե Նաղդալյանից մեկնաբանություն ուզեք»:
Դե իհարկե, ի՞նչ ասեր…