Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Քենթ Հարսթեդին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հիմնահարցեր:

Արման Թաթոյանը ներկայացրել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նոր կարգավորումները, ինչպես նաև դրանց կիրառման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Իր հերթին Քենթ Հարսթեդը, խոսելով իր՝ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) նախագահի թեկնածության մասին, նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանությունն իր գործունեության կարևոր առաջնահերթություններից է, ուստի շարունակելու է ակտիվ աշխատանքներ տանել այդ ուղղությամբ: Նա բարձր է գնահատել Պաշտպանի դերն ու կատարած աշխատանքները մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել  աշխատանքային հանդիպումները դարձնել շարունակական:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ




Լրահոս