Միանգամից 12 անուն աշխատանք «Գառնի-Արտաշատ-Երասխավան» ջրատարի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ հայտարարություն տարածեց Արարատի մարզի 3 քաղաքում, 53 գյուղում և Կոտայքի մարզի 1 գյուղում ապրիլի 4-ից-7-ը ջրամատակարարումը դադարեցնելու մասին: Մինչև 72 ժամ ջրանջատման պատճառը «Գառնի-Արտաշատ-Երասխավան» ջրատարի վրա առկա վթարները վերացնելու ու դրա շահագործման հետ կապված հետագա բարդություններից խուսափելն էր:

Հաշվի առնելով, որ նման դեպքերում տասնյակ հազարավոր սպառողներ են ջրազրկվում, ընկերությունում կիրառվում է հետեւյալ պրակտիկան: Ջրատարի աշխատանքը դադարեցվում է միայն ծայրահեղ դեպքում, երբ այլ հնարավորություն չկա: Իսկ մինչ այդ, գրանցում են տվյալ ջրատարի վրա եղած բոլոր թերությունները, որպեսզի մի կանգառի ընթացքում հնարավորինս շատ աշխատանք կատարվի:

Մեր դեպքում առնվազն 12 հատվածում վերանորոգման աշխատանքներ կիրականացվի: Եթե հաշվի առնենք, որ ամեն մի կանգառ իր հետեւից բերում է ողջ համակարգի աշխատանքի խաթարում, ճնշումների տատանումներ բաշխիչ ցանցում և այլն, հասկանալի է, որ ավելի նպատակահարմար է մեկ անգամ մինչեւ 72 ժամ, քան թե մի քանի անգամ մինչև 36 ժամ դադար հայտարարել:

Ըստ «Վեոլիա Ջուր» ընկերության «Արևելք» տարածաշրջանի տնօրինության ղեկավար Կարապետ Օհանյանի` առկա վթարների պատճառով տեղի է ունենում վայրկյանում 90-95 լիտր ջրի կորուստ: Աշխատանքների արդյունքում հնարավոր կլինի կորուստն առնվազն կիսով չափ կրճատել, ինչը որոշակիորեն կբարելավի նշված տարածաշրջանի ջրամատակարարումը:

Այս պահին արդեն իսկ բնակչությանը հաղորդագրությունների միջոցով տեղեկացվում է ջրամատակարարման դադարեցման մասին: Բացի այդ, իրազեկվել են մարզպետարանները, քաղաքապետարանները, գյուղապետարանները և լրատվամիջոցները: Հեռուստաալիքներով 3 օր կհայտարարվի այդ մասին: Հայտարարությունը տեղադրված է նաև ընկերության կայքէջում և ֆեյսբուքյան էջում:

Փաստորեն արվում է հնարավորինս սպառողներին պատճառվող կենցաղային անհարմարությունը նվազագույնի հասցնելու համար: Իսկ դրա փոխարեն բաժանորդները կունենան վերանորոգված նոր ջրատարը, որն էլ կծառայի երկար տարիներ:

Կատարվող աշխատանքների ընթացքին մենք կանդրադառնանք նաեւ ապրիլի 4-ին:

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ

Հանրային կապերի ծառայություն




Լրահոս