ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես նախարարները տեսախցիկի առջև խոստովանեցին, որ ստել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2006 թվականի փետրվարի 16-ի ՀՀ Կառավարության հատուկ որոշմամբ՝ Ապրիլի 1-ը պաշտոնապես ճանաչվեց Երգիծանքի և հումորի օր: Իհարկե, հոգսաշատ մեր երկրում կատակելու տրամադրություն, միշտ չէ, որ մարդիկ ունենում են, բայց յուրաքանչյուրս` երեխայից մինչև չափահաս, սիրում ենք կատակել, ապրիլի մեկի առիթով խաբել որեւէ մեկին և այսպես շարունակ:

Իսկ թե ինչու է հումորի օրը ընտրվել ապրիլի մեկը ոչ ոք ճշգրիտ ասել չի կարող: Ոմանք տոնի առաջացումը վերագրում են հին Հռոմին, որտեղ փետրվարի կեսին նշում էին հիմարների օրը, իսկ ահա տեսակետ կա, որ այս տոնը ծնունդ է առել Հնդկաստանում որտեղ մարտի 31-ին նշում են կատակի օրը, այնուամենայնիվ այսօր հումորի օրն եւ ArmLur.am-ը փորձեց Հայաստանի հանրապետության կառավարության ներկայացուցիչներից պարզել, թե քանի անգամ են իրավիճակից ելնելով խաբել:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան, Հովսեփ Ենոքյան




Լրահոս