Իշխող ուժի ներկայացուցիչները հրահանգել են քվեարկել մինչեւ ժամը 13:00

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները արդեն զգուշացրել են իրենց ընտրողներին, որպեսզի այսօր մինչեւ 13:00-ն մեկ մարդու պես գնան քվեարկության: Սա թերեւս երկու պատճառ ունի.
նախ որպեսզի վստահ լինեն, որ իրենց կողմից ցուցակագրված անձիք կատարել են ընտրական պարտքը: Նրանք նաեւ զգուշացրել են մարդկանց, որ զանգահարելու են եւ ճշտեն` գնացե՞լ են քվեարկության, թե՞ ոչ:

Բացի այդ, շտաբները պետք է ժամանակ ունենան` մինչեւ օրվա վերջ «բերման ենթարկել» մյուս քաղաքացիներին, որպեսզի ցանկալի թիվն ապահովեն:
Նկատենք, որ այս ձեռագիրը առաջին անգամը չի կիրառվում: Օրինակ` նախորդ տարվա ապրիլին կայացած Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավարի ընտրությունների օրը եւս մինչեւ 14:00-ին տեղամասերում անասելի կուտակումներ էին: Կեսօրից հետո արդեն ընտրական տեղամասերում հատուկենտ մարդիկ էին ընտրության մտնում:
Իսկ օրվա վերջում, երբ քվեատուփերը բացվեցին, սկզբնական փուլում Սասուն Միքայելյանը բացարձակ հաղթանակ էր տանում:

Իսկ երբ քվեատուփերի պարունակությունը կիսով չափ դատարկվեց, իրավիճակը կտրուկ փոխվեց. Արամ Դանիելյանի անունով քվեաթերթիկները շեշտակի շատացան: Դա հենց այն մասսայի քվեարկության արդյունքն էր, որը եկել էր ընտրատեղամաս մինչեւ կեսօր` ըստ ցուցակների` ջիփերով, ավտոբուսներով եւ հեռախոսազանգերի արդյունքում: Ըստ լուրերի, նաեւ վերցրել էին 10 հազարական դրամներ:

Այսօր եւս նույն մեթոդն է կիրառվելու. մինչեւ կեսօր պետք է ընտրությունն ըստ էության ավարտված լինի:




Լրահոս