ՄԱԿ-ն Արցախի հարցով «առարկայական բանակցությունների» վերսկսման կոչ է արել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ի քարտուղարությունը Ղարաբաղի հարցով «առարկայական բանակցությունների» վերսկսման կոչ է արել՝ մատնանշելով ադրբեջանական և հայկական կողմերին, որոնք պետք է անհրաժեշտ քաղաքական կամք ցույց տան: Ուրբաթ օրը համապատասխան հայտարարություն է արել Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը:

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝  ՄԱԿ-ի քարտուղարությունը հաշվի է առել Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի (Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) վերջին հայտարարությունը, և լիովին աջակցում է Երևանին ու Բաքվին արված կոչերին՝ ձեռնպահ մնալու այնպիսի գործողություններից, որոնք կարող են սասանել հրադադարի համաձայնագիրը:




Լրահոս