
Այսօր խորհրդարանական ընտրություններ են: Ժամը 08:00-ի դրությամբ բացվել են բոլոր ընտրատեղամասերը, որոնք փակվելու են 20:00:
Խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ՝ 4 դաշինք, 5 կուսակցություն: Ներկայացնենք նրանց ըստ քվեաթերթիկների հերթականության.
- ԵԼՔ դաշինք
- «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն
- «Հայկական վերածնունդ» կուսակցություն
- «Ծառուկյան» դաշինք
- Կոնգրես-ՀԺԿ դաշինք
- ՀՀԿ
- ՀԿԿ
- Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինք
- ՀՅԴ
ArmLur.am-ն այսօր կաշխատի արտակարգ ռեժիմով՝ օպերատիվ և օբյեկտիվ տեղեկություններ տրամադրելով ընտրությունների ընթացքի և արդյունքների մասին: