Հանրապետության տարածքում`
Ապրիլի 2-ին, 3-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում, 3-ի ցերեկը՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով, առանձին վայրերում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 2-ին կնվազի 7-8 աստիճանով, 4-5-ը նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքում՝
Ապրիլի 2-ին, 3-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտիներում՝ ձնախառն անձրևի տեսքով: 3-ի ցերեկը, 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: