«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն այսօր «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի և Հայաստանի հելսինկյան կոմիտեի հետ մեկտեղ դիտորդական առաքելություն է իրականացնում ՀՀ-ում: Նրանք պարբերաբար ներկայացնում են, թե մինչ այժմ ընտրատեղամասերում ինչ խնդիրներ են առաջացել: Ներկայացնենք դրանցից մի քանիսը.
Ընտրատեղամաս 25/15, Մեծավան, Արվեստի դպրոցի շենք
08:06 – Տեխնիկական սարքի հետ կապված խնդիրներ – Դիմել է դիտորդը հանձնաժողովի նախագահին: Խնդիրը փորձում են վերացնել:
Ընտրատեղամաս 25/5, Տաշիր, Թիվ 1 հիմնական դպրոց
08:06 – Տեղամասային հանձնաժողովը առավոտյա նիստը սկսել էր ուշացումով՝ 7:15։ Դիտորդը դիմել է հանձնժողովի նախագահին՝ ուշ սկսելու փաստը գրանցամատյանում գրանցելու համար:
Ընտրատեղամաս 30/24, Սարապատ, Ակումբի շենք
08:38 | Քվեարկության սենյակի սխալ կահավորում Քվեախցիկների քանակի և դասավորության հետ կապված խնդիրներ | |
08:38 | Քվեարկության սենյակի սխալ կահավորում Սենյակի անհարմարություն՝ պատշաճ վերահսկողության նպատակով | |
08:38 | Քվեարկության սենյակի սխալ կահավորում Թեքահարթակի բացակայություն |
Ընտրատեղամաս 31/36, Գյումրի, Նախկին <<ԱՌԴԱ>> մանկապ. շենք-2
08:04 | Տեղամասային հանձնաժողովի աշխատակարգի խախտում Աշխատանքի՝ ժամանակից ուշ կամ շուտ սկսելը |
Ընտրատեղամաս 28/21 Արզնի, <Ալյոնուշկա> մանկապարտեզ
08:22 | Անձի ինքնության հաստատման/գրանցման խնդիրներ Տեխնիկական սարքում ընտրողի անվան բացակայություն |
Ընտրատեղամաս 10/54, Նուբարաշեն, Թիվ 175 դպրոց
08:15 | Քվեարկության սենյակի սխալ կահավորում Քվեախցիկների քանակի և դասավորության հետ կապված խնդիրներ |