
Նոր ընտրակարգը իսկական պատուհաս է դարձել քաղաքացիների համար: ArmLur.am-ի թղթակիցները մի քանի ընտրատեղամասերում ֆիքսել են, որ ընտրողները չեն ադապտացվում քվեարկության կարգին:
Օրինակ, ընտրությունների մեկնարկից Արտաշատի թիվ 12/07 ընտրատեղամասից հայտնում է, որ այստեղ կուտակումներ են, հանձնաժողովի անդամները դժվարությամբ են բացատրում ընտրակարգը, իսկ տեղամասի տարածքը բավականին նեղ է: