ArmLur.am-ի` Լոռու մարզի թղթակիցը հայտնում է, որ 23/36 ընտրատեղամասի վրա փակցված են կուսակցությունների քարոզչական պաստառները, ինչը օրենքի կոպտագույն խախտում է: Ընտրատեղամասի նախագահ Սուսաննա Մարգարյանը լրագրողի հարցին՝ թե ինչ քայլեր են ձեռնարկվել պաստառները վերացնելու ուղղությամբ, պատասխանլ է, որ այդ հարցով որեւէ մեկին չի դիմել:
Նշված ընտրատեղամասում ArmLur.am-ի թղթակցից պահանջել են լրացուցիչ ինչ-որ այլ լիազորագիր` մեկնաբանելով, թե իբր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից տրված ԶԼՄ վկայականը բավարար չէ ընտրատեղամասում աշխատելու համար: Խնդիրը կարգավորվել է միայն թիվ 23 ընտրատարածքային ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանին զանգելուց հետո: Վերջինս հանձնաժողովի նախագահ Սուսաննա Մարգարյանին բացատրել է ճիշտ աշխատելակարգը, որից հետո նոր միայն իրավիճակը շտկվել է:
Ի դեպ, նշենք, որ մեր թղթակիցը, շրջելով Վանաձորի մի քանի ընտրատեղամասերում, նկատել է, որ քաղաքացիները մեծ դժվարությամբ են տիրապետում քվեարկության կարգին: