Երևանի թիվ 1 ընտրատեղամասում, որն ընդգրկում է Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները, 3/10 տեղամասից մեր թղթակիցը տեղեկացնում է, որ մատնահետքեր վերցնող սարքավորումը հաճախ չի ճանաչում ընտրողների մատնահետքերը:
Մեր թղթակցի փոխանցմամբ` ընտրողներից մեկը փորձարկեց բոլոր տասը մատները, սակայն ապարդյուն: Եվ միայն ԿԸՀ աջակցման կենտրոնին ահազանգելուց հետո կարգավորումներ արվեցին, և սարքերը սկսեցին աշխատել:
Նկատենք, որ այս տեղամասում մեկ նկահարահանող սարք կա: