Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում նշված է, որ կայքի այցելուներին ընձեռված է ընտրական տեղամասերի տեսանկարահանմանը և ուղիղ հեռարձակմանը հետևելու հնարավորություն:
«Ընտրությունների ընթացքի ուղիղ հեռարձակմանը հետևելու համար աջ կողմում տեղակայված ցուցակներից ընտրեք համապատասխան ընտրատարածքն ու դրա մեջ ընդգրկված ընտրատեղամասերից մեկը: Հեռարձակման պատուհանը կբացվի սույն էջում` ընտրված դաշտերի ներքևում»,- ասված է կայքում:
Այնինչ, մուտք գործելով կայքի համապատասխան հատված եւ հետևելով հրահանգներին` ArmLur.am-ին, միևնույն է, չհաջողվեց հետևել հեռարձակմանը: Օրինակ`մեզ չհաջողվեց հետևել թիվ ½, թիվ 8/2, թիվ 14/ 8, թիվ 31/27, թիվ 32 /38, թիվ 38/ 48 ընտատեղամասերի ուղիղ հեռարձակմանը: Հաջողվեց միանալ միայն 3/4 և 4/6 ընտրատեղամասերի հեռարձակմանը: ArmLur լրատվականը փորձեց կապ հաստատել ԿԸՀ մամուլի քարտուղարության հետ, զանգահարեցինք նաեւ ԿԸՀ-ի թեժ գիծ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան:
ԿԸՀ-ի կողմից, իհարկե, կարող են հնչել մեկնաբանություններ առ այն, որ ընտրությունների օրը կայքը ծանրաբեռնված է եւ կարող են ծագել տեխնիկական խնդիրներ, սակայն դրանք ոչ մի կերպ չեն կարող արադացված լինել, քանի որ հարկավոր էր կանխատեսել, թե ինչ խնդիրներ էին ծագելու եւ պարտավոր էին արագ վերացնել դրանք: Հավելենք, որ միջազգային դոնորներ կազմակերպությունների հատկացված գումարների արդյունքում տեսախցիկներ են տեղադրվել 2000-ից միայն 1500 ընտրատեղամասերում:
Հիշեցնեք` տեսախցիկների տեղադրման մրցույթին մասնակցել էր միայն մեկ ընկերություն՝ «Ի ԱՅ ՍԻ Տելեկոմ»-ը: Հայ-կանադական այս ընկերությանը տեսախցիկների տեղադրման համար հատկացվելու է 2 մլն 332 հազար եվրո, որից 2 մլն եվրոն տրամադրում է Եվրամիությունը, իսկ մնացածը` պետությունը: Ընդգծենք, որ ծրագիրը մոտ էր տապալվելուն, սակայն գրեթե վերջին պահին Եվրամիությունը ավելացրեց հատկացված գումարը այն հասցնելով 2 միլիոն եվրոյի: Մինչ այդ ԵՄ-ն հատկացրել էր 1 մլն 600 հազար եվրո:
Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: