ArmLur.am-ի Լոռու մարզի թղթակիցը թիվ 23/02 ընտրատեղամասից հաղորդում է, որ արձանագրվել է կրկնակի քվեարկության դեպք: Ատավոտյան Ժամը 9:13-ին քաղաքացի Ատոմ Հովհաննիսյանը մտել է ընտրատեղամաս և քվեարկել: 15 րոպե անց եղբոր հետ մտել և փորձել է նորից քվեարկել:
Անձնագիրը ստուգող սարքն անմիջապես նկատել է փաստը: Հանձնաժողովի նախագահ Արմեն Մարաբյանը դիմել է իրավապահներին, որից հետո քաղաքացուն տեղափոխել են ոստիկանություն:
Հանձնաժողովի նախագահ Ա. Մարաբյանը ArmLur.am-ի թղթակցին հայտնել է, որ կրկնակի քվերակության փորձ կատարած քաղաքացին անմեղսունակ է: