
Այսօր ժամը 08.00-ի դրությամբ` Հայաստանի ողջ տարածքում թվով 2009 տեղամասային կենտրոններում մեկնարկել են ՀՀ խորհրդարանական ընտրությունները: ArmLur.am-ի թղթակիցը Ավանի 1/03 ընտրատեղամասից հայտնում է`մարդկանց հոսքը դեպի տեղամաս այնքան մեծ է, որ առկա են կուտակումներ, հանրության ստվար զանգվածի նույնիսկ ետ են ուղարկում: Տեղամասում դռները փակել են քաղաքացիների առաջ:
Բանն այն է, որ նոր ընտրակարգը լավ չի յուրացվել քաղաքացիների կողմից: Արդյունքում կուտակումներ են առաջացել:
Ստեղծված իրավիճակի պատճառը նաև այն է, որ «Հայաստանի հանրապետական» կուսակցությունը զգուշացրել է իր ընտրողներին քվեարկել մինչև 13:00-ն:
Հետաքրքիր է` ինչպիսին կլինի իրավիճակը 13:00-ից հետո: