
Այսօր 9/18 ընտրատեղամասում տեղադրված մատնահետքի նույնականացման սարքի խափանման պատճառով ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը չկարողացավ քվեարկել: Նա մի քանի անգամ մատը դրեց ճանաչող սարքի վրա, սակայն` ապարդյուն:
Անհաջող փորձից հետո Սերժ Սարգսյանը վերջապես քվեարկեց, քանի որ նրան բոլորը ճանաչում էին:
Սերժ Սարգսյանի մատնահետքն ընդունող Կալտոյան Լիլիան ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ Սերժ Սարգսյանի մատնահետքը սարքը չի ճանաչել, սակայն նրան հնարավորություն է տրվել քվեարկել: Նրա խոսքով` եթե մատները չեն ընթերցում, հնարավորություն է տրվում քվեարկել կտրոնի միջոցով:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: