Գալուստ Սահակյանը չգիտեր` ինչպես քվեարկել. սարքը նրա մատնահետքը ևս չճանաչեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր ընտրակարգն իսկական պատուհաս է դարձել ոչ միայն շարքային ընտրողների, այլև հենց իշխող կուսակցության համար:

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես հայտնել ենք, քվեարկեց մեծ դժվարությամբ, քանի որ մատնահետքերը ճանաչող սարքը չընդունեց նրա բոլոր տասը մատները:

Եվ միայն տեխնիկական սպասարկողի միջամտությունից հետո ՀՀԿ նախագահը կատարեց իր քաղաքացիակա պարտքը:

Եվ քիչ առաջ էլ թիվ 6/01 ընտրական տեղամասում քվեարկեց Աժ նախագահ Գալուստ Սահակյանը: Վերջինից քվեարկությունը բավականին երկարատև էր: Սարքը նրա մատնահետքը ևս չճանաչեց:

Սակայն զավեշտն այն է, որ Գալուստ Սահակյանն ընտրակարգին չի տիրապետում: Սակայն նա չհանձնվեց. «Բարդություններ չկային և չեմ կարծում, որ կլինեին, որովհետեւ սա ոչ միայն մենք էինք կազմել, այլ ամբողջ ընդդիմության հետ միասին կարողացել ենք այնպես անել, որ բոլոր հանգամանքները ժամանակին ներկայացնել եւ ներգրավվել օրեսգրքի մեջ»,- լրագրողների հետ զրույցում փորձել է մեկնաբանել Սահակյանը:




Լրահոս