Լրատվական դաշտում և սոցիալական ցանցերում կեղծ լուրերի միտում է նկատվում: Այս մասին, ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Ես հետևում եմ լրահոսին: Որոշ շրջանակների կողմից ակնհայտ կեղծ ահազանգերի միտում կա: Այդ ահազանգերով սոցիալական ցանցերում և լրատվական դաշտում կեղծ տեղեկատվٳթյան աղբ է կուտակվում, որին արձագանքելու և պարզաբանումներ տալու համար բավականաչափ ժամանակ է հարկավոր: Սա պլանավորված ռազմավարական գործողություն է, որը սկսվել է դեռևս ապրիլի 1-ից»,- նշեց Աշոտյանը:
Ըստ նրա` ներկայումս նույնպես շարունակվում են նման ահազանգերը:
«Ցավոք, այսօր նույնպես նման գործելաոճը շարունակվում է: Որպես ընտրախախտումներ ներկայացվում են նույնիսկ կենցաղային մակարդակի ինչ-
ինչ խախտումներ: Այո, կան նաև գրանցված եզակի միջադեպեր, սակայն, հաշվի առնելով միջոցառման մասսայական բնույթը, չեն կարող ստվեր գցել
ամբողջ ընտրական ընթացքի վրա»,- ընդգծեց Աշոտյանը:
Նա նշեց, որ 50 հազար հանձնաժողովի անդամ, դիտորդ, լրագրող բավարար է, որպեսզի երկիրը կարողանա ապահովել ընտրության բնականոն
գործընթացը:
«Նման մեծ թիմը, որ աշխատում է այս ընտրٳթյٳնների օբյեկտիվությունը, ազատությունը ապահովելու համար, բավարար է, որպեսզի կարողանանք
իրական լուրը տարբերել կեղծից, ինչպես նաև քաղաքական գնահատական տալ ընտրական գործընթացին»,- եզրափակեց Աշոտյանը: