«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության 3112 անկախ և անկողմնակալ դիտորդները վաղ առավոտից դիտորդական առաքելություն են իրականացնում 1521 ընտրատեղամասերում: Եւս 38 շրջիկ խմբեր դիտորդական առաքելություն են իրականացնում 38 ընտրատարածքային հանձնաժողովների սպասարկման տարածքում:
Դիտորդները ժամը 12:00-ի դրությամբ արձանագրել են քվեարկության նախապատրաստման, քվեարկության ընթացքի և ընդհանուր բնույթի 681 խախտում, որոնք ստուգման փուլում են:
Մասնավորապես արձանագրվել են հետևյալ խախտումները.
98 գրանցող սարքի խափանում
77 բաց քվեարկություն
38 ընտրողի կողմից քվեարկության գաղտնիության խախտում
38 վերահսկողություն քվեարկության նկատմամբ այլ անձի կողմից
50 ընտրողների ուղեկցման և ուղղորդման դեպք
45 մարդկանց և մեքենաների կուտակումներ
40 ընտրողին օգնելու կարգի խախտումներ
34 կողմնակի անձանց ներկայություն ընտրատեղամասերում
27 քվեաթերթիկի դուրս հանում/ներս բերում
21 վիճակահանությամբ նախատեսված հերթափոխի խախտում
20 անձը հաստատող փաստաթղթի և գրանցման սարքում առկա տվյալների անհամաձայնություն
19 գրանցող սարքում ընտրողի անվան բացակայություն
18 դիտորդների իրավունքների խախտում
18 վստահված անձանց իրավունքների խախտում
11 տեղամասերը չեն բացվել ժամանակին
10 քարոզչության դեպք ընտրատեղամասում
9 այլ անձի ստորագրության առկայություն ընտրողի անվան դիմաց
7 ընտրելու իրավունքի խախտում
6 կրկնաքվեարկության փորձ
3 ճնշում և բռնություն
92 այլ խախտումներ