Ըստ շրջանառված տեղեկատվության՝ Գյումրիի թիվ 2 դպրոցում տեղակայված 32/34 ընտրատեղամասի դիտորդներից մեկը թույլ չի տվել տղամարդուն առանց գրանցվելու քվեարկել ուրիշի փոխարեն, անձը դանակի օգնությամբ սպառնացել է դիտորդին։
ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Գյումրի քաղաքի 32/34 ընտրատեղամասը տեղակայված է Գյումրու թիվ 3 ավագ դպրոցում՝ Թումանյան 85 հասցեում, որտեղից ոստիկանություն ոչ մի ահազանգ չի ստացվել, որ դանակով սպառնացել են դիտորդին: