
ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ թիվ 23/19 ընտրատեղամասի սեղաններին դրված են ՀՀԿ կոնֆետներ, որը օրենքի կոպտագույն խախտում է: Մեր թղթակիցը հանձնաժողովի նախագահ Կարինե Խառատյանից (լուսանկարում) պահանջել է արձանագրել խախտումը, որը չի արվել:
Հանձնաժողովի նախագահը մեր թղթակցից պահանջել է ջնջել լուսանկարները` նշելով, թե ամեն ինչ նորմալ է, ու ՀՀԿ կոնֆետները իր անձնական կոնֆետներն են, որոնք դրված են սեղանին սուրճ խմելու համար: