Հոլիվուդյան աստղերից ևս մեկը` Սիլվեստր Ստալոնեն աջակցել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը: Ավելի վաղ իրենց աջակցությունն էին հայտնել Էլթոն Ջոնն ու Բարբարա Սթրեյզանդը:
Ֆիլմի պաստառը Ստալոնեն հրապարակել է Instagram-ի իր էջում:
«Ապրիլի 21-ին կկայանա այդ ցնցող ֆիլմի պրեմիերան…Այդ թեման հետաքրքրում է շատ տասնամյակներ, և շատ ժամանակ է պահանջվում, որպեսզի ինչ-որ մեկը վերջապես խիզախություն ունենա նման ֆիլմ նկարահանել և մեծ էկրանին ցուցադրել: Դա իսկապես պատմական դրամա է »,-գրել է նա:
Նրա խոսքով` ֆիլմն ունի «Օսկար»-ի բոլոր որակները:
«Այդ ֆիլմն ունի ամեն ինչ, ես նախանձում եմ»,-գրել է Ստալոնեն: