ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տպիչ սարքի խափանում, օպերատորի կողմից ոչ պատշաճ աշխատանք… Տիգրան Մուկուչյանը ներկայացնում է խախտումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ քվեարկության մեկնարկից հետո չորս ժամվա ընթացքում գրանցվել է ընտրողների գրանցող սարքավորումների խափանումների 98 դեպք: Բազմաթիվ ահազանգեր են եղել նաև մարդկանց կուտակումների, ինչպես նաև ուղիղ եթերն ապահովող սարքավորումների խափանումների հետ կապված: Այս և այլ հարցերի շուրջ ArmLur.am-ը զրուցել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ:

«Առավոտյան, երբ սկսվեց գործընթացը, մենք նշեցինք, որ առանձին խնդիրներ են առաջացել տարբեր ընտրատեղամասերում: Մասնագետների խմբերն աշխատում են և արագ արձագանքում: Մի քանի դեպքեր եղան, երբ խափանվել էր տպիչ սարքը: Ոչ ճիշտ գործարկման պատճառը եղել էր օպերատորի կողմից ոչ պատշաճ աշխատանքը: Տեղեր կան, որ տեխնիկական թերություններ էին», – նշեց նա:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս