
ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ Լոռու մարզի Գարգառ գյուղում տեղակայված 22/2 տեղամասում ընտրողների մեծ մասը քվերակում է ինչ որ մեկի օգնությամբ: Նրանք պատճառաբանում են, թե տեսողական խնդիրներ ունեն, կամ էլ ինչպես հանձնաժողովի անդամները նշեցին, անգրագետ են:
Մեր թղթակցի այն հարցին, թե ինչու են երիտասարդ կանայք քվեարկում 2 հոգով, հանձնաժողովի նախագահը պատասխանել է, թե իբր գրաճանաչ չեն:
ԵԼՔ դաշինքի վստահված անձ Սերգեյ Դարբինյանը մեր թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ հանձանժողովի անդամի կողմից հոգեբանական ճնշում է գործադրվում ընտրողների վրա:
Ի դեպ նշենք, որ ընտրատեղամասի տեսախցիկները չեն աշխատում:
Հանձնաժողովի նախագահ Գոհար Քալաշյանի խոսքով, որեւէ խախտում չի արձանագրվել: Այս պահի դրությամբ ինչ-որ մեկի օգնությամբ քվեարկել է շուրջ 50 ընտրող:
Էդվարդ Արզումանյան
Լոռի