22/34 ընտրատեղամասում այս պահին 100-ից ավելի ընտրող կա. այստեղ լուրջ խախտումներ են արձանագրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյուլագարակ գյուղի թիվ 22/34 ընտրատեղամասում, ArmLur.am-ի թղթակցի փոխանցմամբ, անծայրածիր կուտակումներ են: Տեղամասում այս պահին 100-ից ավելի ընտրողեր կան:

Ընտրողները, քվեաթերթիկները ձեռքներին, ազատ շրջում են ընտատեղամասում: Ընտրողներին տարբեր քաղաքացիներ ուղղորդում են, թե որ քվեաթերթիկը պետք է դրվի ծրարի մեջ: Իսկ դրսում բոլոր ընտրողներին հրահանգվում է 6/4 արտահայտությունը: Հանձնաժողովի նախագահ Լիդա Սարուխանյանը կուտակումների եւ հերթերի հետ կապված պատճառաբանել է, որ դրսում ցուրտ է եւ ընտարատարածքայինից տեղյակ են կուտակումների մասին:

Մեր թղթակցի փոխանցմամբ լուրջ խնդիր է այն, որ ընտրատեղամասին չեն տրամադրվել տեսողական սարքավորումներ՝ մանրադիտակներ: Ի դեպ, դպրոցի տնօրենն ու գյուղապետը ընտրատարածքով շրջում են՝ վկայականները վերակուների տակ թաքցրած:

Նշենք, որ այս ընտրատեղամասում 71 հոգի քվեարկել է 2-րդ մարդու օգնությամբ` պատճառաբանելով, թե չեն տեսնում եւ գրել չգիտեն: Փոխարենը ընտրողների մեծ մասը քաջ տեղյակ է ՀՀԿ-ի քվեարթերթիկին եւ 6/4 արտահայտությանը:

Էդվարդ Արզումանյան

Լոռի




Լրահոս