Բաց քվեարկության 52 դեպք՝ ժամը 12։00-16։00

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդները ժամը 12։00-ից 16:00-ի դրությամբ արձանագրել են քվեարկության ընթացքի և ընդհանուր բնույթի 365 խախտում, որոնք ստուգման փուլում են:

Մասնավորապես արձանագրվել են հետևյալ խախտումները.

52 տեղամասում բաց քվեարկություն (ընտրողը քվեարկում է քվեախցիկից դուրս, բացահայտում է քվեարկության արդյունքը որևէ անձի, լուսանկարում է քվեարկած քվեաթերթիկը),

36 տեղամասում ընտրողների ուղեկցման դեպքեր,

31 տեղամասում ուղղորդում/հուշում,

25 տեղամասում վերահսկվող քվեարկություն, այդ թվում՝ մեկից ավելի անձանց քվեախուց մտնելու դեպքեր՝ բացառությամբ օգնելու դեպքերի,

23 տեղամասում քվեաթերթիկների (այդ թվում՝ չօգտագործված) դուրս հանում/ներս բերում,

19 տեղամասում կրկնաքվեարկության փորձ,

18 տեղամասում ընտրողի անվան բացակայություն,

16 տեղամասում օգնելու իրավունք չունեցող անձն օգնել է ընտրողին քվեարկել,

14 տեղամասում օգնող անձի տվյալները չեն գրանցվել գրանցամատյանում,

12 տեղամասում օրվա ընթացքում հանձնաժողովի անդամների վիճակահանությամբ սահմանված գործողությունների հերթափոխի խախտում,

8 տեղամասում տեխնիկական սարքում անձը հաստատող փաստաթղթի տվյալների և սարքի տվյալների միջև առկա անհամապատասխանություն,

8 տեղամասում ընտրողի անվան դիմաց այլ անձի ստորագրություն,

8 տեղամասում նույն անձը օգնել է մեկից ավելի ընտրողի քվեարկել,

7 տեղամասում այլ անձի փոխարեն գրանցում՝ ուրիշի անձը հաստատող փաստաթղթով գրանցում/քվեարկության կամ փորձ,

7 տեղամասում ընտրողին զրկել են քվեարկելու իրավունքից (բացառությամբ քվեարկության կտրոն չներկայացնելու դեպքերի),

4 տեղամասում այլ անձի փոխարեն ընտրողների ցուցակում ստորագրում կամ դրա փորձ,

77 տեղամասում այլ խախտումներ (հյուրասիրություն կուսակցության/դաշինքի կամ թեկնածուի անունից և այլն):

Խախտումների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կներկայացնենք ժամը 22։00-ի ասուլիսի ընթացքում, որը տեղի կունենա «Մարիոթ» հյուրանոցի «Արարատ II» սրահում։




Լրահոս