Նոր տվյալներ. ԿԸՀ­-ն ամփոփել է 1880 տեղամասի արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 3­-ի ժամը 08:40­-ի դրությամբ էլեկտրոնային եղանակով ստացել է և ամփոփել 1880 ընտրատեղամասերի արդյունքները: Ներկյացված նախնական արդյունքներով Ազգային ժողով մուտք գործելու անհրաժեշտ նվազագույն շեմը հաղթահարել է չորս ուժ.

Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ 49.20 %

«Ծառուկյան» դաշինք՝ 27.39 %

«Ելք» դաշինք՝ 7.71 %

Հայ հեղափոխական դաշնակցություն՝ 6.60 %

«Հայկական վերածնունդ» կուսակցություն՝ 3.72 %

«Օհանյան-­Րաֆֆի­-Օսկանյան» դաշինք՝ 2.08 %

«Կոնգրես­ՀԺԿ» դաշինք՝ 1.62 %

«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն՝ 0.93 %

Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 0.74 %

Ապրիլի 2­-ին Հայաստանի 13 ընտրատարածքներում գործել է 2009 ընտրատեղամաս: Նշենք, որ ԿԸՀ նախնական տվյալներով, ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 2 մլն 587 հազար 706 քաղաքացիներից 1 մլն 574 հազար 947 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 60,86 տոկոսը:

Ինֆոգրաֆիկայում մշակված տեղամասերի քանակը 1865-ն է:




Լրահոս