
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակում է հրապարակել խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Նախնական արդյունքները՝ ժամը 10։00-ի դրությամբ: Ամփոփվել են 1974 տեղամասի արդյունքներ: Առաջատարները դեռ անփոփոխ են:
Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ 49.18%,
«Ծառուկյան» դաշինք՝ 27.37%
«Ելք» դաշինք՝ 7.75%
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն ՝ 6.59%,
Մնացած ուժերի դեպքում պատկերը հետևյալն է՝
«Հայկական վերածնունդ» կուսակցություն՝ 3.71%,
«Օհանյան-Րաֆֆի -Օսկանյան» դաշինք՝ 2.07%,
«Կոնգրես- ՀԺԿ» դաշինք ՝ 1.65%,
«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն՝ 0.93%,
Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 0.75%,
Նշենք, որ ապրիլի 2-ին Հայաստանի 13 ընտրատարածքներում գործել է 2009 ընտրատեղամաս: