ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 3-ի ժամը 10:30-ի դրությամբ էլեկտրոնային եղանակով ստացել և ամփոփել է 2004 ընտրատեղամասերի արդյունքները: Նախնական արդյունքները փաստում են, որ Ազգային ժողով մուտք գործելու անհրաժեշտ նվազագույն շեմը հաղթահարել է չորս ուժ: Առաջատարը ՀՀԿ-ն է:
Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ 49.16%
«Ծառուկյան» դաշինք՝ 27.35%
«Ելք» դաշինք՝ 7.78%
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն ՝ 6.58%,
Մնացած ուժերի դեպքում պատկերը էականորեն չի փոխվում:
«Հայկական վերածնունդ» կուսակցություն՝ 3.72%,
«Օհանյան-Րաֆֆի -Օսկանյան» դաշինք՝ 2.07%,
«Կոնգրես- ՀԺԿ» դաշինք ՝ 1.65%,
«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն՝ 0.94%,
Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 0.75%,
Նշենք, որ ապրիլի 2-ին Հայաստանի 13 ընտրատարածքներում գործել է 2009 ընտրատեղամաս: