Խորհրդարան կանցնի 4 քաղաքական ուժ. ԿԸՀ-ում ամփոփվում են վերջնական արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց հանրապետության 2005 ընտրատեղամասերի նախնական արդյունքները՝ ժամը 11:00-ի դրությամբ: Ըստ այդմ՝ քվեաթերթիկների 99,8 տոկոսի հաշվարկով՝ ԱԺ կանցնի 4 քաղաքական ուժ. ՀՀԿ՝ 49,15%, «Ծառուկյան» դաշինք՝ 27,37%, «Ելք»՝ 7,78%, ՀՅԴ՝ 6.58% ձայներով։

Այս պահին արդեն վերջնական ամփոփվեցին ընտրությունների արդյունքները: ArmLur.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ արձանագրությունն են կազմվում և ստորագրվում:

Նախնական արձանագրություն, մասնակցել է 1.577.323 ընտրող. խորհրդարան է մտնում 4 քաղաքական ուժ: Դրանք են՝

«Ելք» դաշինք՝ 122049 ձայն, 7.77 %

«Ծառուկյան» դաշինք՝  428965 ձայն, 27.32 %

Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ 771247 ձայն, 49.12%

Հայ Հեղափոխական Դաշնակցություն՝ 103173 ձայն, 6.57%




Լրահոս