Հայաստանի ընտրություններում հաղթեց ռուսամետ նախագահը. Financial Times

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսամետ նախագահը կմնա իշխանության գլխին, նրա կուսակցությունը ընտրություններում ձայների առավելագույն թիվն է հավաքել, գրում է Financial Times պարբերականը՝ մեկնաբանելով ՀՀ խորհրդարանական ընտրությունները:

«Ընտրատեղամասերի 97%-ի թարմացված տվյալների համաձայն՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Հանրապետական կուսակցությունը հավաքել է ձայների 49,9%-ը: Ընդդիմադիր դաշինքներից մեկը՝ «Ծառուկյան» դաշինքը հավաքել է ձայների 27, 9%-ը»,- ասվում  է հոդվածում:

Պարբերականը հիշեցնում է 2015թ. անցկացված հանրաքվեի մասին, որի արդյունքով Հայաստանն անցավ կառավարման խորհրդարանական ձևին, ինչը նշանակում է, որ 2018թ. Սերժ Սարգսյանը կդառնա ՀՀ վարչապետ:

Ըստ պարբերականի՝ ներկայումս Հայաստանը ռուսական ֆինանսական աջակցության, Ռուսաստանի հետ ներդրումների և առևտրի հույս ունի, որն առաջնահերթ է Հանրապետական կուսակցության համար:




Լրահոս