
Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը ստացել է մոտ 45.000 քվե, իսկ ՀՀԿ-ից առաջադրված մյուս երկու թեկնածուները՝ Վահրամ Բաղդասարյանն ու Արկադի Համբարձումյանը միասին ստացել են մոտ 34.000 ձայն:
Տոկոսային հարաբերությամբ Կարապետյանի ցուցանիշը հանրապետությունում լավագույնն է: