Ռուսաստանը Հայաստանի առաջատար տնտեսական գործընկերն է. Լավրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանին և Հայաստանին կապում են բարեկամության, փոխադարձ հարգանքի, վստահության և աջակցության ամուր կապերը: Այս մասին ասվում  է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի շնորհավորական ուղերձում՝ կապված երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ:

«Բարձր ինտենսիվությամբ է բնութագրվում բարձր մակարդակով քաղաքական երկխոսությունը: 2017թ. մարտի 15-ին Մոսկվայում ՌԴ և ՀՀ նախագահների հանդիպման արդյունքների համաձայն համատեղ հայտարարության մեջ հաստատվում է բոլոր ոլորտներում ռուս-հայկական համագործակցության երկկողմ տրամադրվածությունը»,-ասվում  է ուղերձում:

«Ռուսաստանը Հայաստանի առաջատար տնտեսական գործընկերն է և հայկական տնտեսության մեջ գլխավոր ներդրողը: Հանրապետությունում հաջող զարգանում են էներգետիկ, տրանսպորտային, բանկային և այլ ոլորտներում համատեղ ծրագրերը: Ռուսական բուհերում ուսում է  ստանում 5,5 հազար հայ»,-նշվում է հաղորդագրության մեջ:




Լրահոս