ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես ընդունում եմ իմ ժողովրդի ընտրությունը. Շառլ Ազնավուրը՝ խորհրդարանական ընտրությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես ընդունում եմ իմ ժողովրդի ընտրությունը»: Այս մասին պատասխանելով Rusarminfo-ի թղթակցի՝ ապրիլի 2-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների մասին հարցին` ասել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը:

«Ում էլ ընտրած լինի իմ ժողովուրդը, ես ընդունում եմ այդ ընտրությունը: Ես չեմ ցանկանում քաղաքական հարցերի պատասխանել: Եթե այդ մարդն ընտրվել է իմ ժողովրդի կողմից, ապա նա իմ նախագահն է: Անկեղծ ասեմ, որ ես չեմ սիրում մարդկանց, ովքեր մեկնում են այլ երկրներ և քննադատում իրենց երկրի քաղաքականությունը»,- ասել է Ազնավուրը Կրեմլում մամուլի ասուլիսի ժամանակ՝ Մոսկվայում ապրիլի 5-ին կայանալիք համերգի նախաշեմին:

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Ազնավուրը պատմել է իր հայկական ծագման, ինչպես նաև իր վրա հայկական մշակույթի ազդեցության մասին: Շանսոնյեն նաև հիշեցրել է Ազնավուրի գործող հիմնադրամի գործունեության մասին:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս